2020 թվականը լի էր բազմաթիվ դժվարություններով՝ Covid-19- ի համաճարակ, ռազմական դրություն, պատերազմ, սակայն մենք շարունակել ենք մեր հիմնական առաքելությունը՝ ծառայել քաղաքացիներին և պաշտպանել խոցելի խմբերի իրավունեքները։ Մասնավորապես, 2020 թվականին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի գրասենյակ է դիմել 97 քաղաքացի, որոնցից 5-ին տրամադրվել է բանավոր խորհրդատվություն իսկ 92 քաղաքացուն գրավոր ընթացակարգով շարունակվել է: Կազմակերպություն դիմած քաղաքացիների գործը վերաբերվել է տարբեր պետական մարմինների հետ ունեցած անհամաձայնություններին, տարբեր իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն՝
մասնավորապես աշխատանքային ստաժի վերականգնման, ընտանեկան նպաստ ստանալու կարգի, ալիմենտային պարտավորությունների, աշխատանքային պայմանագրի դրույթների, զինվորական ծառայության,սեփականության իրավունքի և այլնի վերաբերյալ:
Գործերի մեծամասնությունը վերաբերում է իրավաբանական փաստի հատատման՝ աշխատանքային ստաժի վերականգնմանը վերաբերող գործերին, մասնավորապես քաղաքացիները հասել են կենսաթոշակային տարիքի, սակայն աշխատանքային գրքույկի բացակայությունը կամ դրա թերի լինելը խանգարում է նրանց նկատմամբ կենսաթոշակ նշանակելը: 2020թվականի ընթացքում գործերի մեծ մասն էլ վերաբերում էր ամուսնալուծության, ալիմենտային պարտավորություններին, երեխաների բնակության որոշման հարցերին: Քանի որ կանայք մեծամասամբ միակողմանի են ցանկանում ամուսնալուծվել, ամուսինները դեմ են լինում և չեն էլ ցանկանում ամուսնալուծվել իսկ ամուսնալուծությունից հետո երեխայի(ների) նկատմամբ ցանկություն չունեն իրենց պարտավորություններն իրականացնել, առաջանում է այդ հարցերը դատական կարգով լուծելու հարցը:
Նույնիսկ դատական ակտի առկայության դեպքում էլ երբեմն խնդիր է առաջանում ալիմենտային պարտավորությունների կատարման համար բռնագանձում պահանջելու հարցը: Գործընթացը առավել բարդանում է, երբ երեխաների բնակության վայրի որոշման խնդիր է առաջանում ծնողների միջև:
Գործերի մնացած մասը վերաբերել է նաև ժառանգության, աշխատանքային, վարչական, սեփականության իրավահարաբերությունների կարգավորմանը: Բոլոր դեպքերում էլ գործերին տրվել է համապատասխան իրավական գնահատական և տրվել համապատասխան աջակցություն:
Պայմանավորված երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց սեփական տների բնակհատկացման ծրագրերի ակտիվությանը, քաղքացիների մեծ մասն էլ դիմել է հենց այդ խնդիրներով: Հատկապես շատ են այն քաղաքացիները, որոնց տունը չի համապատասխանում սեփականաշնորհման չափանիշներին, սոակայն ստացել են պետական գրանցում: Այդ քաղաքացիների համար ևս կազմվում է համապատսխան դատական գործ:
Շատ են դիմողները նաև սոցիալական աջակցության նպաստ ստանալուն աջակցելուն դիմող քաղաքացիները, որոնց պարագայում մեկնաբանվում և տեղեկատվություն է տրամադրվում օրենքի մասին, որը նրանց հնարավորություն է տալիս հարցը կարգավորել բացառապես օրինական դաշտում և օրինական ճանապարհով: Նշենք, որ մեր գրասենյակի կողմից մատուցվող բոլոր ծառայույթուններն անվճար են։