Դեկտեմբերի 20-ին «ՍՀԽ» ՀԿ-ի նոր գրասենյակում «ԵՄ-ն կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ վերջին՝ «Մասնավոր սեկտոր- ՔՀԿ համագործակցության խթանում» թեմայով կլոր սեղան:

Հանդիպումն ուղղված էր համագործակության խթանմանը Լոռու մարզում, ինչպես նաև Լոռու մարզում ծրագրի միակ շահառու հանդիսացող «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նորաբաց սոցիալական ձեռնարկության՝ «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ»-ի 2019թ. –ին գրանցած արդյունքների ներկայացմանն  ու ամփոփմանը:

Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ ՍՁ-ի գործունեությանն ու տեսնել նորաբաց արտադրամասի տարածքն ու ձեռք բերված նոր սարքավորումները:

Հանդիպմանը մասնակցում  էին ներկայացուցիչներ Մերձավորր Արևելքի հիմնադրամի Հայաստանի, Նյու-Յորքի և ՄԹ-ի գրասենյակներից, Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամից, Լոռու մարզպետարանից, ՓՄՁ ԶԱԿ-ից, Սպիտակի համայնքապետարանից, Սպիտակի ակտիվ Երիտասարդներ նախաձեռնությունից, գեղեցկության սրահներից:

*«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» ՍՁ-ն հիմնադրվել է «ԵՄ-ն կանանց համար.  տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ Մերձավոր Արևելքի Հիմնադրամի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից:

0