«ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն այցելեց Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, որտեղ ունեցանք հագեցած հանդիպում և քննարկում՝ սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ: Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպությանը, հանձինս՝ Աննա Ալեքսանյանին, փորձի փոխանակման և խորհուրդների համար: Ինչպես նաև այցելեցինք Գորիսի մամուլի ակումբ և ունեցանք համագործակցության վերաբերյալ հանդիպում:
Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿԴեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան Հկ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: