Մարտի 9-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից կազմակերպված քայլերթին՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Կոալիցիայի անդամներն ու մի խումբ ակտիվիստներ պատրաստեցին պաստառներ և Գյումրու կենտրոնական հրապարակից սկսեցին իրենց քայլերթը դեպի դատախազության շենք, ապա Գյումրիի կենտրոնական փողոցներով քայլեցին դեպի այն դպրոցը, որտեղ սովորել է 13֊ամյա աղջիկը, թաղամասը, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը։ * Օրեր առաջ հենց Գյումրիում՝ զուգընկերոջ դաժան ծեծի արդյունքում սպանվեց 43-ամյա Մարինեն։ Կնոջ կյանքը կարելի էր փրկել, եթե չլինեինք անտարբեր բռնոթյան նկատմամբ, նկատեինք նրա դեմքի կապտուկները, ահազանգեինք, երբ 8 ժամ շարունակ նա ծանր վնասվածքներով պառկած էր տանն ու սպասում էր․․․