Այսօր «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի գրասենյակում անցկացվեց հանրային իրազեկման միջոցառում՝ նվիրված ընտանեկան բռնության դեմ պայքարին: Տեղի ունեցավ ֆիլմի դիտում և մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի, որից հետո տեղեկատվական թերթիկներ բաժանվեցին փողոցում մարդկանց իրազեկելու նպատակով:
Միջոցառումը նախաձեռնել էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, իսկ Սպիտակում այն իրականացրեց կոալիցիայի անդամ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառմանը ներկա գտնվողներին