Հոկտեմբերի 8-ին ունեցանք յոգայի դասընթացի վերջին հանդիպումը, որով ավարտվեց յոգայի դասընթացների շարքը: Դասընթացների ընթացքում կատարվող վարժություններն ուղղված էին կանացի առողջության բարելավմանը, նյարդային համակարգի և ողերի դասավորվածության, ողնաշարի և պարանոցի խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև ուշադրության կենտրոնացման բարելավմանը: Շնորհակալություն ենք հայտնում Նոնա Գրիգորյանին՝ դասընթացներն անցկացնելու համար: