Ընթացիկ ծրագրեր, Ծրագրեր

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 6-ին ու 7-ին Գյումրիում տեղի ունեցան «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով հանդիպումներ պետական  ու ՔՀԿ կառույցների համար։

Հանդիպմներին  ներկա էին  ՀՀ Ոստիկանության Շիրակի Մուշի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ-ի, ՀՀ Ոստիկանության Շիրակի Կումայրիի ԱԳ և ԸԲԿԲ-ի, Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Մարմարաշենի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի, Մարմարաշենի միջնակարգ դպրոցի, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց ՓԲԸ-ի,  «Ինթրա» հոգեբանական ակումբ հասարակական կազմակերպության աշխատակիցներ։ Հանդիպումների ժամանակ եղան ակտիվ, հետաքրքիր քննարկումներ, մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ  ավարտին մասնակիցների և կազմակերպության անդամների միջև  փոխհամագործակցության հուշագրեր կնքվեցին։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։#EU4Armenia #StopGBVinArmenia #ՈՉգենդերայինբռնությանը #CSVW #SHG