Ընթացիկ ծրագրեր, Ծրագրեր

Լոռու մարզի հանդիպումներ

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագրի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն ու իրավաբան Արևհատ Պետրոսյանը «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով երկօրյա հանդիպումներ են իրականացրել Լոռու մարզի՝ Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Ստեփանավան համայնքների  կանանց համար։

Հանդիպման սկզբում մասնակիցները լրացրեցին նախաթեսթ, որի նպատակն էր վերհանել կանանց նախնական գիտելիքները ընտանեկան բռնության վերաբերյալ։ Այնուհետև հանդիպման վերջում մասնկացիկները լրացրեցին նույն թեստը՝ հանդիպման արդյունավետությունը գնահատելու համար և պարզելու, թե ինչ ազդեցություն ունեցավ հանդիպումը կանանց պատկերացումների վրա։ Հանդիպման ավարտին ակտիվ մասնակիցները ստացան  մասնակցության վկայականներ։

Փորձագետ Արևհատ Պետրոսյանը խոսել է ընտանեկան բռնության հասկացության, դրա տեսակների և իրավական կարգավորումների մասին։ Հանդիպումների ժամանակ մասնակից կանայք մեծ հետաքրքրություն և ակտիվություն են դրսևորել՝ ապահովելով առողջ ու հետաքրքիր քննարկումներ, նաև կանայք ցանկություն հայտնեցին հետագայում ևս նմանատիպ հանդիպումների  մասնակցել։

Հիշեցնենք, որ Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ իրականացվելու են նաև Տավուշի և Շիրակի մարզերի համայնքներում։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

 

 

 

       

#EU4Armenia #StopGBVinArmenia #ՈՉգենդերայինբռնությանը #CSVW #SHG