Միջոցառումներ

Մայիսի 19 –ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն տոնեց իր գործունեության 13-ամյակը։
Միջոցառումը տեղի ունեցավ ՀԿ գրասենյակում։
Միջոցառմանը ներկա Էին աջակիցներ, շահառուներ, համախոհներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց Կազմակերպության 13 տարվա ամփոփ գործունեությունը՝ կատարված բոլոր ծրագրերով և ֆինանսական հաշվետվություններով։
Միջոցառման ընթացքում պատվոգրեր տրվեցին Կազմակերպության խորհրդի անդամներին՝ Կազմակերպության կողքին լինելու և արդյունավետ աշխատանքի համար։
Շնորհակալ ենք մեր շահառուներին, աջակիցներին, համախոհներին այս տարիների ընթացքում մեր կողքին լինելու, վստահելու և աջակցելու համար։
Միջոցառումներն իրականացվում են EED (European Endowment for Democracy)-ի աջակցությամբ։
#SHG #EED