Իրականացված ծրագրեր
ունիսի 23-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ « Ծնողավարություն » թեմայով արդեն երկրորդ հանդիպումը։  Հանդիպման նպատակն էր ծնող –երեխա փոխհարաբերություններում չլուծված , չարտահայտված հարցերի բացահայտում։
Թրեյնինգը ընթացավ ծնողների և դեռահասների համատեղ հանդիպումով, որի ընթացքում անդրադարձանք ծնողավարման դրական մոտեցումներին, նաև քննարկվեցին մի քանի օգնող արտահայտություններ, որոնք կօգնեն ծնողներին իրենց մտքերն ու հույզերը փոխանցել երեխաներին ։
Թե՛ ծնողները, թե՛ երեխաները բավականին տպավորված էին խմբային հանդիպում-քննարկումից։
Արդյունքում եկանք այն համատեղ համաձայնությանը, որ դաստիարակության ամենաարդյունավետ միջոցը սեփական օրինակն է։ Դաստիարակության տարբեր մեթոդներ կիրառելուց զատ, ստեղծենք դրական մթնոլորտ մեր ընտանիքներում։
Միջոցառումներն իրականացվում են EED (European Endowment for Democracy)-ի աջակցությամբ։