Մայիսի 31-ին, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետ Վարդան Չոբանյանի և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է տրամադրել անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն պրոբացիայի կին շահառուներին և անչափահասներին, աջակցել պրոբացիայի ծառայողների վերապատրաստմանը ընտանեկան բռնության կանխարգելման և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման թեմայով, իրականացնել պրոբացիայի շահառուների դեպքի վարում և գնահատում։
🤝«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն կարևորում է նման հուշագրերի ստորագրումը և միշտ բաց է համագործակցության համար։
ԵՎս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետ Վարդան Չոբանյանին և Սպիտակի տարածաշրջանի սպասարկող-մասնագետ Վիլյամ Մինասյանին նման կարևոր համագործակցությանը զարկ տալու համար։