SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO

The media and us

«Մաթեմատիկան ամենուր է» նախագծի շրջանակում սպիտակցի աշակերտները «Սպիտակ Մանուշակ»-ում էին

«Մաթեմատիկան ամենուր է» նախագծային աշխատանքի շրջանակներում Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի Մոնիկա Բադալյանի ուղեկցությամբ օրերս այցելել էին «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկություն՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը։

Սոցիալական ձեռնարկությունը, որի հիմնադիրը «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն է, հիմնվել է 2018-ին։ Արտադրում է բնական բուսական յուղեր։ Աշակերտներին հետաքրքիր էր, ինչպես են արտադրվում բնական բուսական յուղերը, որոնցով հայտնի է «Սպիտակ Մանուշակ»  սոցիալական ձեռնարկությունը։  

  «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ  իրավաբան Արևիկ Պետրոսյանը աշակարտներին  ծանոթացրել է սոցիալական ձեռնարկատիրության ստեղծման պատմությանը, ինչ բույսերից են արտադրվում յուղերը, ինչ հաշվարկների արդյունքում է ձևավորվում դրանց ինքնարժեքը, ինչպես վարել շահավետ բիզնես։ Շշալցումից մինչև ստերիլիզացում, պիտակավորում ու փաթեթավորում՝ ամեն ինչ հետաքրքիր էր նրանց։  Ուսուցչուհու խոսքով՝ աշակերտները բավական տպավորված էին այցելությունից, հատկապես յուղերի արտադրական պրոցեսում ներգրավված սարքավորումներից, ակտիվ հարցադրումներ են ունեցել՝ թե որ սարքավորումն ինչ նպատակով է կիրառվում, որպեսզի լիարժեք պատկերացնեն արտադրության պրոցեսը։

You can help us

If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.

❤️ Donate