SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO

The media and us

Իրազեկման դասընթաց՝ բանկային ոլորտի և բանկային անվտանգության վերաբերյալ

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել իրազեկման դասընթաց՝ Բանկային ոլորտի և բանկային անվտանգության վերաբերյալ։ Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել իրազեկությունը ոլորտի վերաբերյալ, ներկայացնել կիրառելի գործիքներ։

Դասընթացին նախապես գրանցվել և մասնակցում էին  Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված 10 կանայք։  Կազմակերպության նախագահ Աշխեն Բաբայանը ներկայացրել է  հիմնական թեմաների մասին, որոնց շուրջ ծավալվել է նաև ակտիվ քննարկում։ Մասնակից կանայք, մասնավորապես իրազեկվել են՝ ինչպես լավ և անվտանգ օգտագործել բանկային քարտը, նաև առցանց (online) գնումների դեպքում, ինչ ռիսկեր կան և ինչպես խուսափել դրանցից։

Ներկայացվել են նաև գումարի փոխանցման նախընտրելի միջոցները՝ քարտ, մոբայլ բանկինգ, էլեկտրոնային դրամապանակ, վճարային տերմինալ, բանկոմատ և դրամական փոխանցման համակարգ։

Աշխեն Բաբայանը մասնակիցների առանձնակի ուշադրությունն է հրավիրել առցանց զեղծարարությունների ու խաբեությունների վրա, որոնք օրեցօր ավելանում են ու շատերին գցում իրենց ծուղակը՝ հատկապես սոցիալական հարթակներում։ Հարցուպատասխանի միջոցով քննարկման մասնակիցները տեղեկացել են նաև, թե ինչպես կարելի է պաշտպանել իրենց անձնական տվյալները, խուսափել զանազան խաբեությունների ու գումար կորցնելու ռիսկից։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ սեփական իրավունքների մասին գիտելիքի և իրազեկության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկության հասանելիության ապահովման միջոցով։

 

You can help us

If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.

❤️ Donate