SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO



Լոռու մարզում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը մնում է ցածր՝ պայմանավորված ինչպես աշխարհագրական դիրքից բխող անհավասարությամբ և ենթակառուցվածքային գործոններով, այնպես էլ հասարակությունում պահպանվող գենդերային կարծրատիպերով և ավանդույթներով, որոնք դեռևս որոշ առումով շարունակում են սահմանափակել կանանց մասնագիտական ընտրության և զարգացման հնարավորությունները։ Այս մասին նշված է «Սպիտակի Հելսինկյան խումբ» հասարակական կազմակերպության իրականացված հետազոտությունում։
Հետազոտությունն իրականացվել է 2025 թվականի մարտ-հուլիս ամիսներին։ Գլխավոր առանցքային ուղղություններն են առողջություն, աշխատանք/զբաղվածություն, գենդերային հիմնախնդիրներ, կրթություն, քաղաքական մասնակցություն/ առաջնորդություն, ճգնաժամային իրավիճակների արձագանքում։ Հետազոտությանը մասնակցել է 25-64 տարեկան 491 կին։
Regions TV-ի անդրադարձը 2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի իրականացրած հետազոտությանը՝ նվիրված Լոռու մարզի կանանց հիմնախնդիրների բացահայտմանը։


If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.