SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO

The media and us

Ո՛Չ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՆ

2014 թ. Մայիսի 10-ին մի խումբ երիտասարդ ակտիվներ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի հետ միասին, Սպիտակի քաղաքային հրապարակում իրականացրեցին «Ոչ ատելության խոսքին» իրազեկման ակցիան:

2014 թ. մայիսի 10-ին մի խումբ երիտասարդ ակտիվիստներ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի հետ միասին, Սպիտակի քաղաքային հրապարակում իրականացրեցին «Ո՛չ ատելության խոսքին» իրազեկման ակցիան:


Իրազեկման ակցիայի նպատակն էր հասարակությանը տեղեկացնել համացանցում տեղ գտած ատելության խոսքի մասին: Ներկայում համացանցից օգտվողները, մասնավորապես՝ երիտասարդները, իրավունք ունեն ընկալել իրենց օնլայն փոխազդեցությունները՝ որպես խոսքի և տեղեկատվության ազատություն:
Իրականությունը մեզ ասում է, որ համացանցային աշխարհը տարածություն է, ուր մարդու իրավունքների արժեքները հաճախ անտեսվում կամ խախտվում են: Այլ խոսքով, առցանց ատելության խոսքը դարձել է մարդու իրավունքների ոտնահարման հիմնական ձև, ինչը շատ լուրջ հետևանքներ է ունենում ինչպես համացանցից օգտվողների, այնպես էլ չօգտվողների համար։


Ենթադրվում է, որ երիտասարդներն են հանդես գալիս որպես զոհ, թիրախ, ակտիվ և պասիվ գործակալներ, սակայն ատելության խոսքն ազդում է ողջ հասարակության վրա: Այսպիսով, մենք որոշեցինք մեր քաղաքացիներին տեղյակ պահել այս ամենի մասին: «Ո՛Չ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՆ» իրազեկման ակցիային ներկա էին 15-25 տարեկան 15 երիտասարդներ, որոնք համացանցի ակտիվ օգտատերեր են և պարբերաբար մեկնաբանություններ են գրում համացանցում տեղ գտած նյութերի վերաբերյալ:
Նրանք տխուր դիմակներ և պաստառներ էին կրում: Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրի պաստառի վրա իր անձին վերաբերող քննադատական և վիրավորական արտահայտություններ էին գրվում: Հետո, պաստառների վրա գրված բացասական մեկնաբանությունները փոխարինվեցին բառի և խոսքի ուժի մասին թևավոր խոսքերով և ասացվածքներով:


Այդ ընթացքում մասնակիցների տխուր դիմակները փոխարինվեցին զվարճալի դիմակներով: Վերջում մասնակիցները ֆլեշ-մոբ անցկացրեցին․ յուրաքանչյուր մասնակից մի տառ էր պահել իր ձեռքում և միասին կազմել էին “ NO HATE SPEECH ” արտահայտությունը: Քարոզարշավի ավարտին մասնակիցները նկարեցին NO HATE- ի խորհրդանիշ սիրտը` կարմիր, սրտաձև փուչիկներ պահելով իրենց ձեռքում: Այնուհետև փուչիկները բաժանվեցին անցորդներին: Այսպիսով, հարյուրից ավելի քաղաքացիներ տեղեկացան ատելության խոսքի բացասական հետևանքների մասին:

You can help us

If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.

❤️ Donate