SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO

The media and us

Լոռեցի կանայք դեռևս բախվում են խտրականության ու խոչընդոտների՝ հասարակական -քաղաքական կյանքում

2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Լոռու մարզում իրականացրել է հետազոտություն՝ ուղղված կանանց հիմնախնդիրների բացահայտմանը և ամփոփել զեկույցում։

Հետազոտության նպատակ էր վեր հա­նել Լոռու մարզի կանանց կարիքները՝ առաջնորդվելով մարդու իրավունքների, գենդերա­յին հավասարության և ներառականության սկզբունքներով:  Հետազոտության մեջ ընդհանուր առմամբ ներգրավվել են 491 կանայք՝ մարզի  Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Ստեփանա­վան, Վանաձոր, Տաշիր համայնքներից։  

 Հետազոտության հեղինակ, գենդերային և սոցիալական ներառման փորձագետ Սոնա Գրիգորյանի դիտարկմամբ լոռեցի կանայք խնդիրների են բախվում մասնավորապես՝ կրթության, աշխատանքի և զբաղվածության, առողջապահության, գենդերային հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներին արձագանքման, քաղաքական մասնակցության և առաջնորդության ոլորտներում:

Սոցիալ-տնտեսական հնարավո­րու­­թյուն­ների բացակա­յու­թյունը, աշխատատեղերի պակասն և մշակութային կարծ­րատիպերը, հատկապես` գյու­ղական համայնքներում, շարունակում են խոչ­ընդոտել կա­նանց լիարժեք ինքնադրսևորմանն ու հանրային կյանքին մասնակցությանը։ Թեև կանանց կրթական մակար­դակը հա­ճախ բարձր է, զբաղվածության ցուցա­նիշը մնում է ցածր, կանայք ուսումը կիսատ են թող­նում հիմնականում ամուսնության կամ ֆինան­սական դժվարությունների պատ­ճառով և հետագայում, գրեթե, չեն վերադառնում ուսումնա­կան գործընթացին։ Հարցման մասնակից կանանց խոսքով՝ առողջապահական ծառայությունները իրենց բնակության վայրում մատչելի են։ Բավարար չեն նաև  դրանց որակը, հասանելիության պայմանները և նպատակային ծրագրերի ծավալը՝ համայնքի կանանց բազմաբնույթ կարիքները հոգալու համար՝ հատկապես գյուղական բնակավայրերում,

Ուշագրավ է, որ թեև կանայք կարևորում են իրենց ձայնը քաղաքականության մեջ, բայց մարզում կանանց քա­ղա­քա­կան ներգրավվածությունը դեռևս սահմանափակ է, հատկապես` որոշում կայացնողների մակարդակում /համայն­քի ղեկա­վա­ր/, որտեղ հիմնականում տղամարդիկ են ներկայացված՝ ասում է Սոնա Գրիգորյանը։ Թեև կանայք օգտվում են քվոտայով սահմանված հնարավորություններից, նրանց քաղաքական մասնակցության և կա­նանց հիմնախնդիրների օրա­կարգն առաջ տանելը, բովանդակային և ակտիվ մասնակցությունը հաճախ կասկածի տակ է դրվում, անգամ ավա­գանու անդամության մակարդակով «Հակասությունը վերաբերում էր նրան, որ մի կողմից կանայք միտված չեն գնալ քաղաքական որոշումների կայացման պրոցեսներին ներգրավելու, մասնակցելու և խորը հարցազրույցի ժամանակ էլ խոսում էին դրա մասին, որ իրենք իրենց մերձավորներին, իրենց շրջապատի կանանց խորհուրդ չեն տա մտնել քաղաքականություն, բայց միաժամանակ հարցումներից դուրս էր գալիս մի իրավիճակ, մի պատկեր, որ իրենք տեղեկացված են, թե ինչքանով են կանայք լսելի, ինչքանով է կանանց ձայնը լսելի հասարակական-քաղաքական կյանքում ինչ - որ բան փոխելու առումով։ Եթե դու չես մասնակցում, դու ի՞նչ գիտես, այդ կինը, որ ավագանու անդամ է, ինչքանով է իր կամ քո օրակարգը առաջ տանում»։

Ըստ հետազոտության՝ ամենաշատը խտրական վերաբերմունքի արժանանում են ամուսնալուծված կա­նայք։ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանի դիտարկմամբ՝ թե 2017թ-ի, թե 2025-ի զեկույցներում  այրի և ամուսնալուծված կանանց` 2-րդ ամուսնության ցանկությունը պարսավելի է համարվել։ Ցավալի է արձանագրել, որ 8 տարվա ընթացքում այս առումով վերաբերմունքը չի փոխվել: Սրան զուգահեռ, կանայք, ավելի տեղեկացված են դարձել ընտանեկան բռնությունների մասին ու չեն խուսափում բարձրաձայնելուց, թեև, եղել են համայնքներ, ուր մոտեցումը խնդրին կարծրատիպային է «Հիմա արդեն գործում է ընտանեկան բռնության մասին օրենքը, նաև շատ աջակցման կենտրոններ կան մարզում։ Երբ մեր կազմակերպությունը վեր հանեց, որ մարդիկ չգիտեն ընտանեկան, գենդերային բռնության մասին, այս 8 տարիների ընթացքում շատ դասընթացներ, սեմինարներ, հանդիպումներ են կազմակերպել։ Հիմա կարող ենք ասել, որ մարդիկ արդեն տեղյակ են ընտանեկան բռնության տեսակների ու կանխարգելման մեխանիզմների մասին, թեև եղել են  համայնքներ, որտեղից քինչ մասնակցություն եք հավաքել։ Մեր համար ամենափակ համայնքը Տաշիր համայնքն է, որտեղ մարդիկ խուսափում են խոսել այդ խնդիրներից, կարծրատիպային մտածելակերպ կա»։ 

Կանանց շրջանում պակաս է տեղեկացվածությունը գենդերային հիմնահարցերի շուրջ և շատ հաճախ «գենդեր» եզրույթը նույնացվում է ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է վերջիններիս, ըստ հետազոտության, նրանք փորձում են իրենց աննկատ պահել՝ բացա­սական վերա­բերմունքի հետ առերեսվելուց խուսափելու համար։ 

Նկատելի դրական վերաբերմունք է դրսևորվել Արցախից տեղահանվածների և ազգային փոքրա­մասնությունների հանդեպ, իսկ ահա հաշման­դամություն ունեցող կա­նանց հանդեպ վերաբերմունքը տարբեր է՝ զգայունից, ան­տար­բերությունից մինչև ծայրահեղ ոչ զգայուն և խտրական։

Սոնա Գրիգորյանի խոսքով ցածր կրթական ցենզ ունեցող կանայք ավելի հաճախ են ընտանեկան բռնու­­թյան ենթարկվում։ Խնդիրը ոչ միայն տնտեսական կախվածության, այլև սեփական իրա­վունք­ների և պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար տեղեկացվածության հետևանք է։

Սրան զուգահեռ ուրախալի է փաստը, որ ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ բազմաթիվ կանայք անկաշկանդ խոսել են սեռական ոտնձգությունների մասին, ինչ, սովորաբար, խորը հարցազրույցների ժամանակ է լինում «Խմբի առաջ ներկայացնում էին, ինձ համար դա շատ զարմանալի և ուրախալի էր։ Ես դա դրական եմ գնահատում։ Կանայք այնքան են ուժեղացել, համարձակվում են արդեն դրա մասին բարձրաձայնել»Հետազոտության մեջ ներառված առաջարկների հեղինակները հենց մասնակից կանայք են։ Այսկերպ հետազոտության հեղինակները նպատակ ունեն ոչ միայն արձանագրելու առկա մարտահրավերները, այլև նպաստելու կանանց իրավունքների և հնարավորությունների պաշտպանությանը՝ քաղաքական, հանրային և ինստիտուցիոնալ փոփոխությունները խթանելու միջոցով։  

You can help us

If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.

❤️ Donate