«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



Հոկտեմբերի 1-ը Հայաստանում Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Ընտանեկան բռնությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումներ է անցկացնում հանրապետության տարբեր մարզերում։
Իրազեկման հանդիպումների շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 6-7-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացրել է սեմինար-քննարկում՝ նվիրված ընտանեկան բռնության խնդիրներին։ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանն ու կազմակերպության իրավաբան Արևիկ Պետրոսյանը Բերդում կայացած երկօրյա հանդիպումների ընթացքում շուրջ 20 մասնակից կանանց ու աղջիկներին հանգամանորեն իրազեկել են ընտանեկան բռնության և ոլորտի իրավական կարգավորումների վերաբերյալ, ունեցել հարց ու պատասխան։
Իրազեկման հանդիպումների շարքը եզրափակվել է հոկտեմբերի 13-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հրապարակում՝ մոմավառությամբ։ Մոմավառության մասնակիցները մոմեր են վառել՝ ի հիշատակ ընտանեկան բռնության հետևանքով սպանված կանանց։
Հանդիպում-քննարկումը հնարավոր է դարձել Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն