«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել իրազեկման դասընթաց՝ Բանկային ոլորտի և բանկային անվտանգության վերաբերյալ։ Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել իրազեկությունը ոլորտի վերաբերյալ, ներկայացնել կիրառելի գործիքներ։
ավելինՀոկտեմբերի 1-ը Հայաստանում Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Ընտանեկան բռնությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումներ է անցկացնում հանրապետության տարբեր մարզերում։
ավելինՀոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»- ն կլոր սեղան-քննարկում էր հրավիրել։ Քննարկման հիմնական թեման՝ կանանց նկատմամբ շարունակվող բռնություններն ու դրանց հետևանք սպանությունները։ Ներկայացվեց «Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույցը։
ավելինԵվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել արտ-թերապևտիկ հանդիպում՝ «Իմ ապագայի գույները» խորագրով՝ միտված ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը և ինքնաճանաչողության բարձրացմանը։
ավելին2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Լոռու մարզում իրականացրել է հետազոտություն՝ ուղղված կանանց հիմնախնդիրների բացահայտմանը և ամփոփել զեկույցում։
ավելինՀուլիսի 4-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում` նվիրված ՀՀ Սահմանադրությանը։ Միջոցառմանը ՍՀԽ իրավաբան Արևհատ Պետրոսյանը համառոտ ներկայացրեց Սահմանադրության դրույթները և հորդորեց ներկաներին ընթերցել ՀՀ Սահմանադրությունը:
ավելինՄայիսի 19 –ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն տոնեց իր գործունեության 13-ամյակը։ Միջոցառումը տեղի ունեցավ ՀԿ գրասենյակում։ Միջոցառմանը ներկա Էին աջակիցներ, շահառուներ, համախոհներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց Կազմակերպության 13 տարվա ամփոփ գործունեությունը՝ կատարված բոլոր ծրագրերով և ֆինանսական հաշվետվություններով։
ավելինԱմռան առաջին օրը՝ Հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Տոնի առթիվ ՍՀԽ ՀԿ-ն իրականացրեց փոքրիկ իրազեկման ակցիա Սպիտակ համայնքում։ Կազմակերպության աշխատակիցները ժպիտներ պարգևեցին մեր սիրելի փոքրիկներին։
ավելինՍպիտակի մշակույթի տանը տեղի ունեցավ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Մի բուռ արև Հելսինկյանից» միջոցառումը, ինչպես նաև այս օրը լրացավ կազմակերպության հիմնադրման երեք տարին:
ավելինԲազմաժանր երաժշտության ներքո սկսեցինք աշխատանքները, ծանոթացանք միջոցառման կարգը պահպանող ոստիկանների հետ:
ավելին2014 թ. Մայիսի 10-ին մի խումբ երիտասարդ ակտիվներ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի հետ միասին, Սպիտակի քաղաքային հրապարակում իրականացրեցին «Ոչ ատելության խոսքին» իրազեկման ակցիան:
ավելինՍպիտակի մի խումբ ակտիվ երիտասարդներ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի և YMCA-ի հետ միասին կազմակերպել էին փոքրիկ ֆլեշմոբ մանուկների համար:
ավելին


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն