«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Մեդիան և մենք

ՄԻ ԲՈՒՌ ԱՐԵՎ ՀԵԼՍԻՆԿՅԱՆԻՑ

Սպիտակի մշակույթի տանը տեղի ունեցավ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Մի բուռ արև Հելսինկյանից» միջոցառումը, ինչպես նաև այս օրը լրացավ կազմակերպության հիմնադրման երեք տարին:

9.05.2013 Սպիտակի մշակույթի տանը տեղի ունեցավ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Մի բուռ արև Հելսինկյանից» միջոցառումը, ինչպես նաև այս օրը լրացավ կազմակերպության հիմնադրման երեք տարին: Միջոցառման նպատակն էր բացահայտել Սպիտակի տարածաշրջանի տաղանդավոր երիտասարդներին:

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից` առաջին մասում տեղի ունեցավ Ֆլեշ-մոբ և մասնակիցների աշխատանքների ցուցահանդես, իսկ երկրորդ մասը համերգային էր, որտեղ կրկին ելույթ ունեցան Սպիտակի տարածաշրջանի տաղանդավոր երիտասարդները` երգերով և ասմունքով:

Համերգային մասում ելույթ ունեցավ նաև Սպիտակի «Զարթոնք» պարային համույթը: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր:

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate