Հասարակական -քաղաքական կյանքում լոռեցի կանայք շարունակում են բախվել խտրականության ու խոչընդոտների․ հետազոտական զեկույց. Factor
Factor-ի անդրադարձը 2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Լոռու մարզում իրականացված հետազոտությանը՝ նվիրված կանանց հիմնախնդիրների բացահայտմանը։
Հետազոտության հեղինակ, գենդերային և սոցիալական ներառման փորձագետ Սոնա Գրիգորյանի դիտարկմամբ՝ սոցիալ-տնտեսական հնարավորությունների բացակայությունը, աշխատատեղերի պակասն և մշակութային կարծրատիպերը, հատկապես` գյուղական համայնքներում, շարունակում են խոչընդոտել կանանց լիարժեք ինքնադրսևորմանն ու հանրային կյանքին մասնակցությանը։ Թեև կանանց կրթական մակարդակը հաճախ բարձր է, զբաղվածության ցուցանիշը մնում է ցածր, կանայք ուսումը կիսատ են թողնում հիմնականում ամուսնության կամ ֆինանսական դժվարությունների պատճառով և հետագայում, գրեթե, չեն վերադառնում ուսումնական գործընթացին։
Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն