Լոռիում կանայք շարունակում են բախվել խտրականության ու խոչընդոտների․ հետազոտություն Հանրային Ռադիո
2025թ․-ի մարտ-հուլիսին Լոռու մարզում հետազոտվել են կանանց հիմնախնդիրները և ամփոփվել զեկույցում՝ նպատակ ունենալով վերհանել մարզի կանանց կարիքները: Հետազոտությանը մասնակցել են 400-ից ավելի կանայք։
Հայաստանի Հանրային Ռադիոյի անդրադարձը 2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի իրականացրած հետազոտությանը՝ նվիրված Լոռու մարզի կանանց հիմնախնդիրների բացահայտմանը։
Հետազոտության հեղինակ, գենդերային և սոցիալական ներառման փորձագետ Սոնա Գրիգորյանը Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր» լրատվականին ասել է, որ շոկային էր լսել այն կանանց պատմությունները, որոնք բռնության են ենթարկվել աշխատավայրում՝ գործատուի կողմից։
Դու կարող ես օգնել մեզ
Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն