«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ » իրավապաշտպան ՀԿ-ն 2019 թվականին իրականացրել է «Առողջ մարմին իրազեկ մտքում» ենթադրամաշնորհային ծրագիրը։ Այն իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ գլխավորած կոնսորցիումի միջոցով: Ծրագրի նպատակն էր Լոռու մարզի բնակիչներին անվճար բուժօգնության տրամադրման կարգի մասին իրազեկումը։ Իրականացվել է նաև Լոռու մարզի բուժհաստատությունների հետազոտություն։ Այս ծրագրի շնորհիվ Սպիտակի բուժկենտրոնում իրականացվել են մի շարք փոփոխություններ։ Ձևավորվել է առողջ և արդյունավետ համագործակցություն քաղհասարակության հետ։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից:


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն