«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



2020-21-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրել է «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագիրը։
Ծրագրի նպատակն էր Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի կանանց իրազեկել ընտանեկան բռնության տեսակների և կանխարգելման մեխանիզմների մասին։ Ծրագրի շրջանակներում ավելի քան 1000 կանայք իրազեկվել են ընտանեկան բռնության մասին, ստորագրվել են համագործակցության 14 հուշագրեր՝ պետական և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն ու իրավաբան Արևհատ Պետրոսյանը «Ընտանեկան բռնությանը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով հանդիպումներ են անցկացրել Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Արթիկ և Մարալիկ համայնքների կանանց հետ։
Ծրագրի վերջին դասընթացը իրականացվել է գործընկեր «Ագաթ» հաշմանդամությունուն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի շահառուների համար:
Այս ծրագրի շնորհիվ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի շահառուների թիվը ավելացել է ավելի քան 15%-ով: Կազմակերպությունը, գնահատելով նման դասընթացների կարևորությունն ու արդյունավետությունը, նախատեսում է շարունակական դարձնել դրանք։ Այլ համայնքների կանանց համար դասընթացներ կիրականացվեն 2023 թվականին:
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն