«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (ՏԱՎՈՒՇ)

2020-22-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրել է «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագիրը։

Ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն ու իրավաբան Արևհատ Պետրոսյանը «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով հանդիպումներ են անցկացրել Տավուշի  մարզի Բերդ, Իջևան, Դիլիջան և Գանձաքար համայնքների կանանց համար։

Ծրագրի նպատակն էր Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի կանանց իրազեկել ընտանեկան բռնության տեսակների և կանխարգելման մեխանիզմների մասին։ Ծրագրի շրջանակներում ավելի քան 1000 կանայք իրազեկվել են ընտանեկան բռնության մասին, ստորագրվել են համագործակցության 14 հուշագրեր՝ պետական և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։


Բերդ համայնքում կանայք շատ արագ ներգրավվել են քննարկմանը, պատմել դեպքեր, որոնք պատահել էին իրենց տատիկների ու հասակակիցների հետ։ Նրանք նշել են, որ, ցավոք,  ընտանեկան բռնության թեման շարունակում է արդիական մնալ։ Նոյեմբերյանի, Գանձաքարի և Դիլիջանի մասնակից կանայք մեծ ոգևորությամբ են մասնակցել քննարկումներին՝ կիսվելով անձնական դեպքերով։ Մասնակիցները նաև տեղեկացվել են SAFE YOU բջջային հավելվածի մասին ու ստացել հավելվածի մասին պատմող տեղեկատվական թերթիկներ։ 

 

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

 

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate