«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



2017 թվականին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրել է «Լոռու մարզի կանայք իրազեկ են և հզոր» ծրագիրը։ Նպատակն էր Լոռու մարզի կանանց խնդիրների բացահայտումը և այդ ուղղությամբ կազմակերպության ռազմավարական ուղղությունների մշակումը։ Ծրագրի ընթացքում Լոռու մարզում առաջին անգամ իրականացվել է հետազոտություն կանանց հիմնախնդիրների բացահայտման ուղղությամբ։ Իրականացվել են դեմառդեմ հարցումներ Լոռու մարզի հինգ քաղաքներում։
2018 նույնանուն ծրագիր է իրականացրել՝ նպատակ ունենալով հզորացնել Լոռու մարզի կանանց՝ իրավագիտակցության մակարդակի բարձրացման միջոցով։
Կազմակերպության կողմից հիմնադրվել է կանանց ակումբ, որի շրջանակներում ավելի քան 300 կին մասնակցել է տարբեր դասընթաց-վերապատրաստումների այդ թվում՝ համակարգչային, ֆուրշետի ձևավորման, անգլերեն լեզվի, յոգայի, խոհարարության և դիզայնի։ Լոռու մարզի հինգ քաղաքաներում կազմակերպության շահառու կանանք իրականացրել են իրազեկման դասընթացներ՝ ընտանեկան բռնության և ինքնախնամքի մասին։
2019-ին արդեն ծրագրի շրջանակներում անվճար ծառայություններ են մատուցվել խոցելի խմբի կանանց։ Շարունակել է գործել նաև կանանց ակումբը, որի շրջանակներում իրականացվել են իրազեկման հանդիպումներ։
2020-ին ևս շարունակվել է դրական համագործակցությունը շվեդական Kvinna till Kvinna հիմնադրամի հետ։ Ելնելով հանգամանքից, որ ծրագրի մեկնարկը համընկել է Քովիդ-19-ի հետ, ծրագրի նախնական նպատակն ու գործողությունները փոփոխվել են։ Ծրագրի շրջանակներում նկարահանվել են կարճ հոլովակներ, որոնք վերաբերել են կազմակերպության իրականացրած գործունեությանը և ձեռք բերված արդյունքներին։ Ստեղծվել են նաև կարճ հոլովակներ՝ ընտանեկան բռնության շուրջ իրազեկման և համայնքում կանանց դերի բարձրացման կարևորության մասին։
2021-ին նույն հիմնադրամի աջակցությամբ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրել է «Լոռու մարզի կանայք տնտեսապես հզորացված են» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր զարգացնել Լոռու մարզի 30-ից ավելի կանանց բիզնես հմտություններն ու աջակցել՝ սեփական բիզնես հիմնելու հարցում՝ նպաստելով նրանց տնտեսական հզորացմանը։
Բոլոր ծրագիրն իրականացվել է շվեդական Kvinna till Kvinna հիմնադրամի աջակցությամբ։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն