«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության համատեքստում»

Հանդիպմանը «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան Արևհատ Պետրոսյանը խոսեց կանանց իրավունքների , մարտի 8-ի կարևորության և իրական նշանակության մասին։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում , որի ժամանակ միջոցառման մասնակից կանայք և աղջիկները խոսեցին մարտի 8 –ի իրենց ընկալման, ակնկալիքների մասին։
Միջոցառման ավարտից հետո «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի անձնակազմը եւ մասնակից կանայք իրականացրեցին իրազեկման ակցիա։ Համաքաղաքացի կանանց բաժանվեցին բացիկներ, որտեղ գրված էր հաջողակ կանանց պատմություններ։ Մոտավորապես 200 կին իրազեկվեց օրվա խորհրդի մասին։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր օր լինեք սիրված և պաշտպանված: «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն ձեր կողքին է` միշտ պաշտպանելու ձեր իրավունքները։
Հանդիպումներն իրականացվում են EED (European Endowment for Democracy)-ի աջակցությամբ։

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate