«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



2020-22-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրել է «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագիրը։
Ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն ու իրավաբան Արևհատ Պետրոսյանը «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով հանդիպումներ են անցկացրել Լոռու մարզի՝ Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Ստեփանավան համայնքների կանանց համար։
Ծրագրի նպատակն էր Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի կանանց իրազեկել ընտանեկան բռնության տեսակների և կանխարգելման մեխանիզմների մասին։ Ծրագրի շրջանակներում ավելի քան 1000 կանայք իրազեկվել են ընտանեկան բռնության մասին, ստորագրվել են համագործակցության հուշագրեր՝ պետական և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մասնակիցները նաև տեղեկացվել են SAFE YOU բջջային հավելվածի մասին ու ստացել հավելվածի մասին պատմող տեղեկատվական թերթիկներ։
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն