«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



Հետազոտության նպատակն էր բացահայտել Սպիտակ համայնքում ապրող հաշմանդամություն ունեցող կանանց
հիմնախնդիրները:
«Եղի՛ր իրազեկ և պաշտպանի՛ր ինքդ քեզ» ծրագրի շրջանակներում 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Սպիտակ համայնքում հետազոտություն է անցկացրել՝ բացահայտելու հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրները։ Նման հետազոտություն համայնքում չէր իրականացվել 88-ի ավերիչ երկրաշարժից հետո։ Թեև կազմակերպությունը տեղյակ էր առկա խնդիրներից, քանի որ բազմաթիվ ծառայություններ է մատուցել հաշմանդամություն ունեցող կանանց, այն հնարավորություն տվեց քարտեզագրել հիմնախնդիրները, ինչի շնորհիվ
կազմակերպությունը ավելի ուղղորդված և արդյունավետ ծրագրեր է մշակում և ավելի հասցեական դարձնում մատուցվողծառայությունները։
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի հետագա ծրագրերն ավելի ներառական են և մատչելի՝
հաշմանդամություն ունեցող բոլոր խմբերի կանանց: Կազմակերպությունն իրականացնրել է հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության և կյանքի որակի բարելավմանն ուղղված գործողություններ։
Ամփոփաթերթը տպագրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։ Այս ամփոփաթերթը տպագրվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն