«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



2017 թվականին «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն «Լոռու մարզի կանայք իրազեկ են և հզոր» ծրագրի շրջանակներում իրականացրել է Լոռու մարզի կանանց հիմնախնդիրների բացահայտման վերաբերյալ հետազոտություն՝ շվեդական Kvinna till Kvinna հիմնադրամի աջակցությամբ։
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը, 2015-2016 թթ-ին, առնչվելով սեռով պայմանավորված խտրականության ենթարկված կանանց հետ, պարզել է, որ լոռեցի կանայք ունեն մի շարք խնդիրներ` ընտանեկան բռնության ենթարկվելուց ու աշխատանքային իրավունքի ոտնահարումից մինչև սեռով պայմանավորված խտրականություն, վաղաժամ ամուսնություն, կրթություն ստանալու հնարավորության բացակայություն, ֆինանսական անկայունություն և այլն:
Մինչ այդ նման հետազոտություն չէր իրականացվել։ Այն օգնեց ավելի հստակ տեղեկություն ստանալ վերոնշյալ խնդիրների տարածվածության մասին և հասկանալ, որ Լոռու մարզի կանայք ունեն մի շարք խնդիրներ, այն է՝
կանանց շրջանում շատ ցածր է իրավագիտակցության մակարդակը սեփական իրավունքների վերաբերյալ, ինչն իր հերթին առաջացնում է մի շարք խնդիրներ,
շատ կանայք չունեն զբաղվածություն/աշխատանք, ինչի պատճառով տնտեսապես կախված են իրենց ամուսիններից,
կանայք ունեն առողջական խնդիրներ, բայց չունեն բավարար ֆինանսական միջոցներ բուժհաստատություններ դիմելու համար,
կանայք հաճախ են ենթարկվում են բռնության, հատկապես՝ հոգեբանական,
կանայք ունեն կրթության կարիք,
կանայք չունեն բավարար միջոցներ, հնարավորություններ՝ իրենց ժամանցը կազմակերպելու, ինչի պատճառով շատ հաճախ սթրեսային և հոգեբանորեն ընկճված վիճակում են:
Զեկույցը՝ կից


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն