«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



Հետազոտության նպատակն էր բացահայտել կրթական հաստատություններում աշխատող մասնագետների գիտելիքները ընտանեկան բռնության մասին:
Հետազոտությունը հնարավորություն տվեց վեր հանել ուսուցիչների զգայունությունը ընտանեկան բռնության դեպքերի, ընտանեկան բռնության վերաբերյալ նրանց իրազեկվածության և իրենց կողմից կիրառվող համապատասխան մեխանիզմների մասին։ Հետազոտության ընթացքում բացահայտված արդյունքները հնարավորություն տվեցին հասկանալ, թե մանկավարժները ինչ կարիքներ ունեն՝ ընտանեկան բռնության ազդեցությունը կրած երեխաների հետ ճիշտ և արդյունավետ աշխատելու համար։
Սույն հետազոտությունը իրականացվել է 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում և պատրաստվել Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն