Ընթացիկ ծրագրեր

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագրի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն ու իրավաբան Արևհատ Պետրոսյանը  «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով երկօրյա հանդիպումներ են   իրականացրել Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ամասիա և Ախուրյան համայնքներում պետական (համայնքապետարանների, դպրոցների, բուժհաստատությունների աշխատակիցներ ևն)  ու ՔՀԿ կառույցների համար ։ Հանդիպումները, ինչպես միշտ, լի էին հետաքրքիր և բովանդակալից քննարկումներով։ Յուրաքանչյուր համայնքում կնքվեց փոխհամագործակցության հուշագրեր ՍՀԽ-ի  և պետական կառույցների ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում հանդիպումներ են իրականացվել  Տավուշի, Շիրակի մարզերի պետական և ՔՀԿ  կառույցների ներկայացուցիչների համար, իսկ հոկտեմբեր ամսին կիրականացվեն Լոռու մարզում։ Արդեն 2022 թվականին նույն թեմաներով հանդիպումներ իրականացվելու են նույն մարզերի կանանց համար։

 «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

#EU4Armenia #StopGBVinArmenia #ՈՉգենդերայինբռնությանը #CSVW #SHG