«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագրի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն ու իրավաբան Արևհատ Պետրոսյանը «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով երկօրյա հանդիպումներ են իրականացրել Լոռու մարզի՝ Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Ստեփանավան համայնքների ՔՀԿ և պետական կառույցների ներկայացուցիչների համար։
Հանդիպումներն ուղեկցվել են առողջ բանավեճերով և կարծիքների փոխանակմամբ։ Մասնակցները պատրաստակամություն են հայտնել հետագայում շարունակել համագործակցությունը՝ կարևորելով համատեղ աշխատանքն ու հաշվի առնելով փաստը, որ վերջինս կբարձրացնի երկու կողմերի աշխատանքի արդյունավետությունը։
Հանդիպումների ավարտին ստորագրվել են համագործակցության հուշագրեր։
Այսպիսով, ծրագրի առաջին փուլը համարվում է հաջողությամբ ավարտված, իսկ արդեն 2022 թվականից Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի նույն 15 համայնքներում կիրականացվեն հանդիպում-քննարկումներ կանանց համար։
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
#EU4Armenia #StopGBVinArmenia #ՈՉգենդերայինբռնությանը #CSVW #SHG