Իրականացված ծրագրեր

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է բացահայտել կրթական հաստատություններում աշխատող մասնագետների գիտելիքները ընտանեկան բռնության մասին:

 Ծրագրի խնդիրները

  • Իրականացվել են հարցումներ Սպիտակ քաղաքի  մեկ ավագ, մեկ միջնակարգ  և հինգ հիմնական դպրոցներում: Ընդհանուր հարցմանը մասնակցել են 42 մանկավարժ: Հարցման նպատակն էր պարզել, թե  որքանով են  մանկավարժները իրազեկված ընտանեկան բռնության մասին :
  • Իրականացվել է մեկական  ֆոկուս խմբային քննարկում մանկավարժների մասնակցությամբ: Իրականացվել է  7 խորքային հարցազրույց  տնօրենների հետ:
  • Իրականացվել է 2 սեմինար-դասընթաց մանկավարժների համար, նրանց ընտանեկան բռնության մասին իրազեկելու նպատակով:
  • Իրականացվել է 1 կլոր-սեղան քննարկում տաբեր պետական և հասարակական կառույցների մասնակցությամբ, որի ընթացքվում ներկայացվել են հետազոտության արդյունքները և ստեղծվել են ցանցեր՝ համատեղ պայքարելու ընտանեկան բռնության դեմ:
  • Ունենք հստակ պատկեր Սպիտակ քաղաքում ընտանեկան բռնության պայմաններում ապրող երեխաների վերաբերյալ:
  • Ծրագրի արդյունքում ավելի քան 30 մանկավարժ իրազեկվել է ընտանեկան բռնության մասին:
  • Ստեղծվել է համագործակցություն տարբեր պետական և ոչ պետական կառույցների միջև՝  համատեղ պայքարելու ընտանեկան բռնության դեմ:
  • Երեխաների միջոցով բացահայտվել են ընտանեկան բռնության դեպքեր: