Հունիսի 11-ին «ՍՀԽ» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով հանդիպում-քննարկում Սպիտակ քաղաքի ուսուցիչների համար: Այն վարեց իրավապաշտպան և հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
Ներկաների շարքում էր նաև Հանրային քաղաքականության ինստիտուտի փորձագետ Լուսինե Քոսակյանը:
Հանդիպումը տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության ազդեցությունը երեխայի կրթության որակի վրա» ծրագրի շրջանակներում:

*Ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ։