Հունիսի 17-ին «ՍՀԽ» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Ներուժի հզորացման ինքնապաշտպանություն» երկժամյա հանդիպումը։
Ներուժի հզորացման ինքնապաշտպանությունը բռնության դիմադրության կրթության համակցված մոտեցում-մեթոդ է, որը նախատեսված է հիմնականում կանանց և բռնության հանդեպ խոցելի այլ խմբերի համար։
Հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու և փորձարկելու հոգեբանական և ֆիզիկական ինքնապաշտպանությանն ուղղված հնարքներ և միջոցներ: Հանդիպումը ներառում էր ինքնապաշտապնությանը և սահմանների սահմանելուն ուղղված վերբալ (խոսքային), ոչ վերբալ և ֆիզիկական տեխնիկաներ: Կարճ ժամանակում մենք փորձարկեցինք և յուրացրեցինք սույն մոտեցման հիմքերը:
Հանդիպումն անցկացրեց ներուժի հզորացման ինքնապաշտպանության դասընթացավար, հոգեբան Էլվիրա Մելիքսեթյանը: