«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Մենք ունենք ԱՐԺԵՔՆԵՐ, որոնց հավատարիմ ենք:

Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին: Զբաղվում է մարդու իրավունքների ջատագովությամբ, միավորում ժողովրդավարության, հանդուրժողականության սկզբունքները: «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի առաքելությունն է տեղական, տարածաշրջանային և հանրապետական մակարդակներում իրավապաշտպանական գործունեության հզորացումը:

 

Մենք ունենք ԱՐԺԵՔՆԵՐ, որոնց հավատարիմ ենք։

 

Լոռու մարզի կանանց և երեխաների կյանքի որակի բարելավումը

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆՆ Է։

Որակյալ ծառայությունների միջոցով Լոռու մարզի կանանց զորացնելը

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆՆ Է։

 

Մեր ՆՊԱՏԱԿՆ Է ունենալ հասարակություն, որում կլինեն ուժեղ, սեփական իրավունքներին տեղյակ ու տեր կանգնող կանայք։

Մեր անցած ուղին

Կազմակերպությունն անցել կառուցվածքային, ծրագրային և ինստիտուցիոնալ զարգացման ուղի։

  • 2010 թվականին կազմակերպությունը կյանքի է կոչել առաջին խոշոր նախաձեռնությունը՝ 30
    անապահով ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր։
  • միաժամանակ իրականացվել է թոշակառուների իրավունքների պաշտպանության
    նախաձեռնություն, որի արդյունքում շուրջ 500 թոշակառու 2012–2013թթ. սկիզբ է դրվել իրազեկման և հետազոտական ծրագրերի՝ նպատակ ունենալով քարտեզագրել խոցելի խմբերի կարիքները և տեղայնացնել իրավական խնդիրները։
  • 2017թ.-ից ներդրվել է հոգեբանական ծառայություն, որից մինչ օրս օգտվել է շուրջ 300
    շահառու։
  • 2018թ․-ին դրվել են սոցիալական ձեռնարկության հիմքերը, որի շրջանակում 2022թ․-ին թողարկվել է արտադրության առաջին մոդելը՝ յուղերը, որի զարգացումն ընթանում է մինչև օրս։

 

Մեր գործունեության շրջանակից օգտվում են խոցելի խմբերի կանայք/ երեխաներ, ովքեր՝

  • ունեն հաշմանդամություն
  • ենթարկվել են ընտանեկան բռնության
  • միայնակ կամ բազմազավակ մայրեր են
  • չունեն մասնագիտություն
  • արտագնա աշխատանքի մեկնած ամուսինների կանայք են
  • ազգային ու սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են
  • Արցախից բռնի տեղահանվածներ են
  • ենթարկվել են սեռական բռնության
  • մինչև 12 տարեկան երեխաներ են (բռնության ենթարկված ընտանիքների)

 

Մեր շահառուներին ԶՈՐԵՂԱՑՆԵԼՈՎ՝ իրականացնում ենք

  • իրազեկում
  • վերապատրաստումներ
  • սոցիալ-իրավաբանական և հոգեբանական ծառայություններ 
  • ապահով տարածքների ստեղծում․ միջավայր, որտեղ կինն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, կիսվել սեփական մտքերով, գաղափարներով ու մտահոգություններով։


«Սպիտակի Հելսինկյան  խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն, համաձայն որդեգրած ռազմավարական քայլերի, 2025-2029 թվականներին նախատեսում է

  • շարունակել իրավաբանական, հոգեբանական աջակցությունը,
  • իրազեկումներն ու վերապատրաստումները
  • խթանել տնտեսական անկախությունն ու ինքնաբավությունը կանանց շրջանում
  • տեսանելիության ու հետազոտական ծառայությունների ինստիտուցիոնալ զարգացում


Կազմակերպությունն ունի կայուն, պրոֆեսիոնալ և բազմաֆունկցիոնալ թիմ, արդյունավետ կառավարման մեխանիզմներ և համակարգային մոտեցում՝ աշխատանքի գնահատման ու բարելավման հարցում:

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ-ն աշխատում է հետևյալ թիրախ խմբերի հետ`

66/100

Սոցիալապես անապահով մարդիկ

77/100

Խոցելի այլ խմբեր

80/100

Երիտասարդություն

66100

Կանայք

Գործընկերներ

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate