«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Մեդիան և մենք

Հույզերի կառավարումը նեյրոգրաֆիկայի միջոցով

Մարտի 20-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ արտ-թերապևտիկ հանդիպում՝ «Հույզերի կառավարումը նեյրոգրաֆիկայի միջոցով» խորագրով։ Հանդիպումն անցկացվեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ միտված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը։

ավելին

Երբ արվեստն է պատմում կանանց իրավունքների մասին

‹‹Սպիտակի Հելսինկյան խումբ›› իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրեց «Երբ արվեստն է պատմում կանանց իրավունքների մասին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մարտի 4-ին և 5-ին անցկացվել են արտ-թերապիայի դասընթացներ, որոնց ընթացքում շահառու կանայք իրենց նկարների միջոցով վեր են հանել կանանց խախտված իրավունքները:

ավելին

Ինչն է մոտիվացնում ու բերում ինքնաճանաչման․ արտ-թերապիայի հերթական հանդիպումը կանանց հետ

2026 թվականի փետրվարի 25-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ արտ-թերապևտիկ հանդիպում՝ «Մոտիվացիայի բացահայտում արտթերապիայի միջոցով» խորագրով՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ միտված ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը։

ավելին

Երեխաների իրավունքներից մինչև կանանց ու տղամարդկանց իրավահավասարություն․ Սպիտակի Հելսինկյանը հյուրընկալել էր Սպիտակի թիվ 2 դպրոցի աշակերտներին

Ճանաչողական այցով «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում էին Սպիտակի թիվ 2 դպրոցի 9 Ա դասարանի մի խումբ աշակերտներ՝ հասարակագիտություն առարկայի ուսուցչուհի Լիանա Մանուկյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Դավթյանի ուղեկցությամբ։

ավելին

«Յուրաքանչյուր դժվարություն վերածել մոտիվացիայի և գնալ երազանքի ետևից»․ հանդիպում հաջողակ կին գործարարի հետ

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում 2026-ի տարեսկիզբն ազդարարվեց մոտիվացնող ու ջերմ հանդիպմամբ՝ հաջողակ կին գործարար, «ԼուսիաՖուդ» ընկերության հիմնադիր Լուսինե Բարաթյանի հետ։

ավելին

Ամանորի զրույցներ՝ գալիք երազանքների իրականացման սպասումով

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում դեկտեմբերի 17-ին անցկացվել է «Ամանորի զրույցներ» թերապեւտիկ հանդիպումը՝ «Safe space» հանդիպումների շարքից։ Դասընթացին մասնակցել են Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանայք։

ավելին

«Մաթեմատիկան ամենուր է» նախագծի շրջանակում սպիտակցի աշակերտները «Սպիտակ Մանուշակ»-ում էին

«Մաթեմատիկան ամենուր է» նախագծային աշխատանքի շրջանակներում Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի Մոնիկա Բադալյանի ուղեկցությամբ օրերս այցելել էին «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկություն՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը։

ավելին

Ինչպես լինել մրցունակ աշխատաշուկայում. իրազեկման դասընթաց

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել իրազեկման դասընթաց՝ «Ինչպես լինել մրցունակ աշխատաշուկայում» թեմայով։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել իրազեկությունը աշխատաշուկայի վերաբերյալ, ներկայացնել կիրառելի խորհուրդներ՝ աշխատանքի ընդունվելիս և գործատուների հետ շփումներում։

ավելին

Իրազեկման դասընթաց՝ բանկային ոլորտի և բանկային անվտանգության վերաբերյալ

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել իրազեկման դասընթաց՝ Բանկային ոլորտի և բանկային անվտանգության վերաբերյալ։ Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել իրազեկությունը ոլորտի վերաբերյալ, ներկայացնել կիրառելի գործիքներ։

ավելին

Իրազեկման հանդիպում Բերդում՝ ընտանեկան բռնության և ոլորտի իրավակարգավորումների մասին

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Ընտանեկան բռնությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումներ է անցկացնում հանրապետության տարբեր մարզերում։

ավելին

Կնասպանությունը հանցագործություն է․«Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույց

Հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»- ն կլոր սեղան-քննարկում էր հրավիրել։ Քննարկման հիմնական թեման՝ կանանց նկատմամբ շարունակվող բռնություններն ու դրանց հետևանք սպանությունները։ Ներկայացվեց «Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույցը։

ավելին

Արտ-թերապիան՝ ինքնաճանաչման և սեփական ներուժի գիտակցման միջոց

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել արտ-թերապևտիկ հանդիպում՝ «Իմ ապագայի գույները» խորագրով՝ միտված ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը և ինքնաճանաչողության բարձրացմանը։

ավելին

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate