«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Մեդիան և մենք

«Դուք ձեր ընտանիքին առողջ եք պետք»․ խորհուրդներ բժշկից՝ կանանց

Հուլիսի 27-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում հրավիրվել էր հանդիպում բժիշկ-թերապևտ Արմինե Սարգսյանի հետ։ Առողջապահական թեմայով հանդիպումն անցկացվեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ միտված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը։

Մասնակից կանայք բազմաթիվ հարցեր ունեին բժշկուհուն՝ տարբեր առողջական խնդիրներից մինչև կանխարգելիչ միջոցներին վերաբերող։ Բժշկուհին մտահոգությամբ կիսվեց վերջին շրջանում կանանց մոտ նկատելի ավելացել են դեպրեսիոն վիճակները՝ պայմանավորված զանազան գործոններով

«Հիվանդությունների շրջանում ավելի շատ գլուխը բարձրացրել, դեպրեսիոն խանգարումները կանանց շրջանում, ցավով եմ նշում այդ փաստը, բայց ավելի հաճախ դիմում է նաև էդ խնդիրներով։ Դեպրեսիան ինքը արտահայտվում է սրտխփոցներով, անքնությամբ, մի վախի զգացումով, տրամադրության անկումով, կյանքի հանդեպ, մոտիվացիայի կորստով»։

Արմինե Սարգսյանն ասաց՝ նման դեպքերում փոխօգնության մեթոդն է կիրառում ու զրուցում կանանց հետ ոչ որպես բժիշկ և բուժառու, այլ որպես 2 կին։ Խորհուրդներ է տալիս, փորձում հասկանալ հոգեբանական վիճակը։

Պայմանավորված մարզի կլիմայական փոփոխություններով՝ խորհուրդ տվեց հատկապես երիտասարդ կանանց հետևողական լինել հոդերի, վահանագեղձի հետ կապված խնդիրներին, վիտամինային անբավարարությունը։ Տարեկան առնվազն 1 անգամ լիարժեք հետազոտվել՝ մի շարք խնդիրներից խուսափելու նպատակով։  Հորդորեց ժամանակին դիմել բժշկի, որովհետև շատ հիվանդությունների երիտասարդացման միտում է նկատվում։

«Ցանկացած հիվանդություն այսօր, երբ որ հայտնաբերվում է վաղ փուլում, մենք ունենում ենք լիարժեք առողջացման ելք, դրա համար ճիշտ է դիմել ժամանակին, որպեսզի տանք ճիշտ ախտորոշում, կատարվեն հետազոտությունները։ Լոռու մարզը հագեցված են նորագույն տեխնիկայով և ունեն վերապատրաստված և գործի գիտակ մասնագետներ, որը նաև նպաստում է, որպեսզի հիվանդությունը հայտնաբերենք վաղ փուլում։ Դրա համար պետք է դիմել ժամանակին, հետազոտվել և կանխարգելել, որտեղ ցանկացած հիվանդություն վաղ փուլում ավելի հեշտ է կանխարգելելը։

Կանանց հետաքրքիր էր լսել նաև բուժաշխատողի խուրհուրդները՝ տարիքային գործոններով պայմանավորված ձեռք բերվող առողջական խնդիրների վերաբերյալ։ «Դուք ձեր ընտանիքներին առողջ եք պետք, գտեք ժամանակ և զբաղվեք ձեր առողջությամբ»,-հանդիպման ավարտին ասաց Արմինե Սարգսյանը։

 

***********************************************************

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:

 

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate