«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Մեդիան և մենք

«Յուրաքանչյուր դժվարություն վերածել մոտիվացիայի և գնալ երազանքի ետևից»․ հանդիպում հաջողակ կին գործարարի հետ

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում 2026-ի տարեսկիզբն ազդարարվեց մոտիվացնող ու ջերմ հանդիպմամբ՝ հաջողակ կին գործարար, «ԼուսիաՖուդ» ընկերության հիմնադիր Լուսինե Բարաթյանի հետ։

ավելին

Ամանորի զրույցներ՝ գալիք երազանքների իրականացման սպասումով

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում դեկտեմբերի 17-ին անցկացվել է «Ամանորի զրույցներ» թերապեւտիկ հանդիպումը՝ «Safe space» հանդիպումների շարքից։ Դասընթացին մասնակցել են Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանայք։

ավելին

«Մաթեմատիկան ամենուր է» նախագծի շրջանակում սպիտակցի աշակերտները «Սպիտակ Մանուշակ»-ում էին

«Մաթեմատիկան ամենուր է» նախագծային աշխատանքի շրջանակներում Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի Մոնիկա Բադալյանի ուղեկցությամբ օրերս այցելել էին «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկություն՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը։

ավելին

Ինչպես լինել մրցունակ աշխատաշուկայում. իրազեկման դասընթաց

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել իրազեկման դասընթաց՝ «Ինչպես լինել մրցունակ աշխատաշուկայում» թեմայով։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել իրազեկությունը աշխատաշուկայի վերաբերյալ, ներկայացնել կիրառելի խորհուրդներ՝ աշխատանքի ընդունվելիս և գործատուների հետ շփումներում։

ավելին

Իրազեկման դասընթաց՝ բանկային ոլորտի և բանկային անվտանգության վերաբերյալ

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել իրազեկման դասընթաց՝ Բանկային ոլորտի և բանկային անվտանգության վերաբերյալ։ Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել իրազեկությունը ոլորտի վերաբերյալ, ներկայացնել կիրառելի գործիքներ։

ավելին

Իրազեկման հանդիպում Բերդում՝ ընտանեկան բռնության և ոլորտի իրավակարգավորումների մասին

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Ընտանեկան բռնությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումներ է անցկացնում հանրապետության տարբեր մարզերում։

ավելին

Կնասպանությունը հանցագործություն է․«Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույց

Հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»- ն կլոր սեղան-քննարկում էր հրավիրել։ Քննարկման հիմնական թեման՝ կանանց նկատմամբ շարունակվող բռնություններն ու դրանց հետևանք սպանությունները։ Ներկայացվեց «Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույցը։

ավելին

Արտ-թերապիան՝ ինքնաճանաչման և սեփական ներուժի գիտակցման միջոց

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել արտ-թերապևտիկ հանդիպում՝ «Իմ ապագայի գույները» խորագրով՝ միտված ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը և ինքնաճանաչողության բարձրացմանը։

ավելին

Լոռիում կանայք շարունակում են բախվել խտրականության ու խոչընդոտների․ հետազոտություն Հանրային Ռադիո

2025թ․-ի մարտ-հուլիսին Լոռու մարզում հետազոտվել են կանանց հիմնախնդիրները և ամփոփվել զեկույցում՝ նպատակ ունենալով վերհա­նել մարզի կանանց կարիքները: Հետազոտությանը մասնակցել են 400-ից ավելի կանայք։

ավելին

«Եթե կինը տղամարդուց շատ է վաստակում, կարող է վեճերի ու ամուսնալուծության պատճառ դառնալ»․Լոռու մարզում կրթվելու և աշխատանք գտնելու համար կանայք դեռ խնդիրների են բախվում․Regions TV

Լոռու մարզում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը մնում է ցածր՝ պայմանավորված ինչպես աշխարհագրական դիրքից բխող անհավասարու­թյամբ և ենթակառուցվածքային գործոններով, այնպես էլ հասարակությունում պահ­պանվող գենդերային կարծրատիպերով և ավանդույթներով, որոնք դեռևս որոշ առումով շարունա­կում են սահմանափակել կանանց մասնագիտական ընտրության և զարգացման հնարա­վո­րու­թյունները։ Այս մասին նշված է «Սպիտակի Հելսինկյան խումբ» հասարա­կական կազմակերպության իրականացված հետազոտությունում։

ավելին

Կանանց դեմ հնացած կարծրատիպերը. Լոռու մարզի հարցումների պատկերը․Ազատություն (աուդիոռեպորտաժ)

«Ազատություն» ռադիոկայանի անդրադարձը 2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի իրականացրած հետազոտությանը՝ նվիրված Լոռու մարզի կանանց հիմնախնդիրների բացահայտմանը։

ավելին

Հասարակական -քաղաքական կյանքում լոռեցի կանայք շարունակում են բախվել խտրականության ու խոչընդոտների․ հետազոտական զեկույց. Factor

Factor-ի անդրադարձը 2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Լոռու մարզում իրականացված հետազոտությանը՝ նվիրված կանանց հիմնախնդիրների բացահայտմանը։

ավելին

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate