«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Մեդիան և մենք

Հեքիաթաթերապիան՝ ինքնաբացահայտման միջոց

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում անցկացվեց «Իմ հեքիաթը» խորագրով հոգեբանական հանդիպումը՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ միտված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը։

Մասնակից կանանցից յուրաքանչյուրը փորձեց հորինել իր կյանքի հեքիաթը՝ իր անցած ճանապարհի ու դժվարությունների մասին, բացահայտելով իրեն որպես հեքիաթի հերոս, մասնակիցը դառնալով յուրօրինակ հեքիաթաթերապիայի։

 

Հանդիպումը անցկացրեց «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ հոգեբան Աննա Աթաբեկյանը։

 

Կանանցից մեկի խոսքով՝ թերապիան օգնեց նորովի բացահայտելու սեփական հույզերն ու հետին հայացք նետել անցած դժվարություններին, որոնց շնորհիվ նա իրեն կայացած է համարում։

 

Աննա Աթաբեկյանը հոգեբանական տեսանկյունից մեկնաբանեց հանդիպումը«Հեքիաթաթերապիան պարզապես ստեղծագործական վարժություն չէ։ Այն խորքային հոգեբանական գործիք է, որը աշխատում է ենթագիտակցականի հետ` պատկերների, սիմվոլների և պատմությունների միջոցով։ Հեքիաթաթերապիայի  նպատակն է օգնել կանանց իրենց հորինած պատմությունների միջոցով ճանաչել սեփական «ես»-ը, դժվարությունների շնորհիվ բացահայտել իրենց ուժեղ կողմերը, հեքիաթի միջոցով  գտնել սեփական ներքին ուժը»։

 

Շարադրելով իրենց կյանքի հեքիաթները՝ հիմնված սեփական դժվարությունների վրա, կանայք փորձեցին թղթին հանձնել ու դրանով իսկ դուրս հանել ծանրացած հույզեր, որոնք տարիներով կուտակվել էին հոգու խորքում։ Նրանց հեքիաթներում վերջաբանը բարի էր։

************************************************

 

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:

 

 

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate