«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Մեդիան և մենք

Կանայք պետք է իրազեկ լինեն կլիմայական փոփոխություների ազդեցությանը իրենց առողջության վրա․ քննարկում

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունն անցկացրեց «Կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը կանանց առողջության վրա» խորագրով պանելային քննարկումը։

Բանախոսներն էին՝

✅Ռուզաննա Պողոսյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմ, բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ

✅Արմինե Աբրահամյանը կենսաբանական գիտությունների դոկտոր, ագրոնոմ

✅Հռիփսիմե Քոչարյանը, Կանաչ խորհուրդների դաշնության համանախագահ

✅Արեգա Մարտիրոսյանը Կանաչ անցման և կարողությունների զարգացման ոլորտի փորձագետ

 

 Քննարկման մասնակիցների դիտարկումներով կարևոր է տեղեկացված լինել կլիմայական փոփոխություններին, դրանց ազդեցությանը հատկապես կանանց առողջության վրա և ձևավորել պետություն-ՀԿ սեկտոր ակտիվ համագործակցություն՝ կլիմայական ռիսկերի վերաբերյալ կանանց շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։

Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները խոսեցին նաև համատեղ այն ծրագրերից, որ իրականացնում են միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ համատեղ՝ ուղղված կանանց առողջության պահպանմանը, խնդիրների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։

 

Առանձնակի անդրադարձ արվեց նաև 2024-ին Ալավերդու տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղին, դրա բացասական ազդեցությանը կանանց հոգեբանական ու տնտեսական վիճակի վրա։

 

Կարևորվեց նաև որոշումների կայացման մակարդակում կանանց ներգրավածությունը, ինչը կբերի ավելի հավասարակշռված ու արդյունավետ քայլերի՝ ուղղված կանանց խնդիրների բարձրաձայնմանն ու դրանց լուծման ուղիներ գտնելուն։

 

    

 Քննարկումն անցկացվեց «Կանանց հզորացում՝ հանուն դիմակայուն ապագայի» ծրագրի շրջանակում, որ իրականացվում է « Կվիննա Թիլ Կվիննա» հիմնադրամի աջակցությամբ։

 

Քննարկման ամբողջական տարբերակն այստեղ։

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate