«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



Մարտի 20-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ արտ-թերապևտիկ հանդիպում՝ «Հույզերի կառավարումը նեյրոգրաֆիկայի միջոցով» խորագրով։ Հանդիպումն անցկացվեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ միտված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը։
Մասնակիցները Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ տասը կանայք էին։ Հանդիպումը վարում էր «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակի հոգեբան Աննա Աթաբեկյանը։
Նա սկզբում ներկայացրեց նեյրոգրաֆիկայի հիմնական սկզբունքները և խորհուրդ տվեց կանանց կենտրոնանալ այն հույզերի վրա, որոնց կառավարումը առաջնային են համարում։
Աննա Աթաբեկյանի խոսքով՝ կանայք բավական տպավորված էին․ «Նրանցից շատերը խոստովանեցին, որ առաջին անգամ էին աշխատում նեյրոգրաֆիկայի տեխնիկայով։ Այն իսկապես լիցքաթափման լավագույն միջոց էր, որի շնորհիվ կարողացան ոչ միայն կառավարել հույզերը, այլև խորացնել գիտելիքները նեյրոգրաֆիկայի մասին»։
Մասնակիցներից Արմենուհի Արմենակյանի կարծիքով՝ նեյրոգրաֆիկան ենթագիտակցական մակարդակում կոնֆլիկտներ հաղթահարելու լավագույն ձևն է։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված Ռիտան էլ նեյրոգրաֆիկայի օգնությամբ կարողացավ մեղմել անորոշության ու տագնապի զգացումները։
*************************************************
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:
Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն