«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



«Կանանց հզորացում՝ հանուն դիմակայուն ապագայի» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին Երևանում կայացավ ծրագրի ամփոփիչ միջոցառումը՝ հանդիպում գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների և ծրագրի մասնակից կանանց միջև, որը նախաձեռնել էր «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը։
Ոչ ֆորմալ հանդիպման միջոցով կազմակերպությունը նպատակ ուներ օգնել կանանց գտնել իրենց բիզնեսը ֆինանսավորող աջակից կազմակերպությունների, անմիջական շփում ունենալ նրանց հետ, իրազեկվել վերջիններիս գործուներության ոլորտներին։
Ողջունելով ներկաներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանը՝ խոսեց ծրագրի ձեռքբերումներից և մարտահրավերներից, որոնք հաջողվել է հաղթահարել։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպան, տիկին Էվա Սունդքուիստը։ Ողջույնի խոսքում դեսպանը կարևորեց կազմակերպության ջանքերը՝ ուղղված կանանց տնտեսական հզորացմանը։
Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ևս ընդգծեցին ծրագրի շրջանակում կանանց ձեռք բերած գիտելիքների կարևորությունը, ինչն ապագայում կօգնի կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները։
Կանայք հանդիպմանը ներկայացրեցին ոչ միայն իրենց բիզնես գաղափարները, այլև ապագա տնտեսական գործունեության նմուշներից։
Մի շարք գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների և կանանց միջև ձեռք բերվեց կանանց բիզնես գաղափարներին նախնական աջակցության պայմանավորվածություն։
*****************************
«Կանանց հզորացում՝ հանուն դիմակայուն ապագայի» ծրագրի շրջանակում ծրագիրն իրականացնում է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Կվիննա Թիլ Կվիննա» շվեդական կազմակերպության աջակցությամբ։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն