«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում դեկտեմբերի 17-ին անցկացվել է «Ամանորի զրույցներ» թերապեւտիկ հանդիպումը՝ «Safe space» հանդիպումների շարքից։ Դասընթացին մասնակցել են Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանայք։
Հանդիպման նպատակն էր ավելի մտերմիկ միջավայրում նախաամանորյա ջերմ միջավայրում կանանց հետ Ամանորի թեմատիկ դեկորներ ստեղծել ու փորձել միասին գալիք տարվա ծրագրեր գծել։ Հանդիպման մասնակիցներին տրվել են համապատասխան նյութեր ու պարագաներ, որոնցով նրանք գեղեցիկ Ամանորյա դեկորներ են պատրաստել, լիցքաթափվել ու հաճելի ժամանակ անցկացրել։ Հանդիպման մասնակից կանայք իրենց հետ տարել են իրենց պատրաստած փոքրիկ հուշանվերները։ Նախաամանորյա հիշարժան հանդիպումն ամփոփվել է միասնական լուսանկարով։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն