«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Տեսնել կանանց հզոր ու ինքնաբավ․ մեկնարկել է «Կանանց հզորացում՝ հանուն դիմակայուն ապագայի» ծրագիրը

2025 թվականի հոկտեմբերից մեկնարկել է «Կանանց հզորացում՝ հանուն դիմակայուն ապագայի» ծրագիրը, որ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունն իրականացնում է «Կվիննա Թիլ Կվիննա» շվեդական կազմակերպության աջակցությամբ։

Նպատակն է՝ նպաստել Լոռու մարզի կանանց տնտեսական հզորացմանը, ինքնամոտիվացիայի բարձրացմանը, կլիմայական փոփոխություններին ավելի պատրաստ լինելուն, գրագետ գյուղատնտեսություն վարելուն։

 Նախատեսվող դասընթացների արդյունքում կանայք ձեռք կբերեն թվային գրագիտության հմտություններ, կսովորեն ԱԲ գործիքներ, որոնց շնորհիվ կկարողանան դիմակայել նաև տեխնոլոգիական մարտահրավերներին, զերծ կլինեն ապատեղեկատվությունից։ Ծրագիրը միաժամանակ միտված է նաև համայնքային զարգացման հիմնախնդիրներում կանանց ներգրավվածությանը։

 Շուրջ 30 կանայք կանցնեն հոգեբանական, մեդիագրագիտության, կլիմայական փոփոխություններին դիմակայելու և բիզնես հմտություններ ձեռք բերելուն ուղղված դասընթացներ։ Վերջինիս շնորհիվ կընտրվեն այն կանանց բիզնես գաղափարները, որոնք կարող են կյանքի կոչվել ու տնտեսապես անկախ դարձնել նրանց։

 «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ մի խումբ կանայք կմշակեն նաև բիզնես պլաններ (կանվա մոդելներ)։ Բացի այս կազմակերպությունը հանդիպումներ կանցկացնի նաև այն կառույցների հետ, որոնք ֆինանսավորում են կանանց բիզնես գաղափարներն ու այդպիսով կլինի միջնորդ՝ հաջողված գաղափարներ ունեցող կանանց ու դրանք ֆինանսավորող կառույցների միջև՝ նպաստելով, որ բոլոր կենսունակ բիզնես գաղափարները կյանքի կոչվեն։

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate