«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Հաշվետվություններ    

Ինչպես լինել մրցունակ աշխատաշուկայում. իրազեկման դասընթաց

Ինչպես լինել մրցունակ աշխատաշուկայում. իրազեկման դասընթաց

Դասընթացին մասնակցել են  Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանայք։  Կազմակերպության իրավախորհրդատու  Արևիկ Պետրոսյանի դասընթացի մասնակիցներին Պետրոսյանը մանրամասնել է Աշխատանքային օրենսգրքի հետ կապված մի շարք հարցեր, տեղեկություններ հաղորդել այնպիսի կարևոր ու արդիական թեմաների մասին, ինչպիսիք են գործատու-աշխատող աշխատանքային իրավահարաբերությունները, ինչպես կազմել հաջողված ինքնակենսագրական (CV,) դառնալ մրցունակ մասնագետ շուկայում, ինչ հմտություններ են հարկավոր գործատուի հետ շփման ընթացքում և մասնավորապես անդրադարձել աշխատանքային պայմանագրի կարևորությանն ու հատկապես այն կետերին, որոնք պետք է կարևորել՝ աշխատանքային պայմանագիր կնքելիս։ Քննարկման մասնակիցները ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով ակտիվ քննարկում են ունեցել ու հղել հետաքրքրող հարցերը։ 

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ սեփական իրավունքների մասին գիտելիքի և իրազեկության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկության հասանելիության ապահովման միջոցով։

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate