«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Մեդիան և մենք

Ինչպես լինել մրցունակ աշխատաշուկայում. իրազեկման դասընթաց

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել իրազեկման դասընթաց՝ «Ինչպես լինել մրցունակ աշխատաշուկայում» թեմայով։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել իրազեկությունը աշխատաշուկայի վերաբերյալ, ներկայացնել կիրառելի խորհուրդներ՝ աշխատանքի ընդունվելիս և գործատուների հետ շփումներում։

Դասընթացին մասնակցել են  Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանայք։  Կազմակերպության իրավախորհրդատու  Արևիկ Պետրոսյանի դասընթացի մասնակիցներին Պետրոսյանը մանրամասնել է Աշխատանքային օրենսգրքի հետ կապված մի շարք հարցեր, տեղեկություններ հաղորդել այնպիսի կարևոր ու արդիական թեմաների մասին, ինչպիսիք են գործատու-աշխատող աշխատանքային իրավահարաբերությունները, ինչպես կազմել հաջողված ինքնակենսագրական (CV) դառնալ մրցունակ մասնագետ շուկայում, ինչ հմտություններ են հարկավոր գործատուի հետ շփման ընթացքում և մասնավորապես անդրադարձել աշխատանքային պայմանագրի կարևորությանն ու հատկապես այն կետերին, որոնք պետք է կարևորել՝ աշխատանքային պայմանագիր կնքելիս։ Քննարկման մասնակիցները ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով ակտիվ քննարկում են ունեցել ու հղել հետաքրքրող հարցերը։

 «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ սեփական իրավունքների մասին գիտելիքի և իրազեկության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկության հասանելիության ապահովման միջոցով։

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate